ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վարչապետը ԱԳ նախարարից տեղեկանք է պահանջել

Վարչապետը ԱԳ նախարարից տեղեկանք է պահանջել
08.02.2017 | 12:05

2017-ին ԱԳ նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը՝ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ներկայացնելով կառավարությունում գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։


«Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջև ունե՞ն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն», - հարցրել է Կարեն Կարապետյանը։ Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առևտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումը:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ