ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արման Թաթոյան. Լապշինի արտահանձնման փաստը խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն է

Արման Թաթոյան. Լապշինի արտահանձնման փաստը խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն է
08.02.2017 | 14:57

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է է, որ Բելառուսում ձերբակալված Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Լեռնային Ղարաբաղում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: «Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը»,- ասված է օմբուդսմենի հայտարարությունում։


Ըստ Թաթոյանի, Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: «Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին»,- հայտարարել է Թաթոյանը՝ նշելով. «Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազգային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»։

Դիտվել է՝ 3028

Մեկնաբանություններ