ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

«ԵԼՔ» դաշինքը առաջարկում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ

«ԵԼՔ» դաշինքը առաջարկում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ
08.02.2017 | 21:05

«ԵԼՔ» դաշինքի հայտարարությունը «Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար: Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով: «ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը և համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին:


Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել:
«ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ