Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում հաջողությամբ փորձարկվել է 2017 -ի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները: Փորձարկմանը հետևել են ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները, ԵՄ պաշտոնյաներ, միջազգային դիտորդներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Նրանք տեղում ծանոթանացել են էլեկտրոնային սարքի միջոցով անցկացվող ընտրությունների փորձնական արդյունքներին։
«Էլեկտրոնային սարքի միջոցով ստուգվող փորձնական բոլոր տարբերակները բացառել են ընտրախախտումների որևէ հնարավորություն, արդյունքները գոհացուցիչ են»,- ներկայացրեց թիվ 20 տարածքային հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը: