Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը չեղարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը

Կառավարությունը չեղարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը
13.02.2017 | 13:33

Կառավարությունն արտահերթ նիստ է արել, որի ժամանակ որոշվել է չեղյալ համարել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը: Փետրվարի 9-ին կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկել էր ԱԺ-ին արտահերթ նիստ գումարել փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Նիստը պետք է հրավիրվեր «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ օրակարգային հարցեր քննարկելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ