ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը
13.02.2017 | 23:38

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ, մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը», այլ կազմակերպություններ և կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք է իրար միանանք: Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման և «Ժառանգությունը» ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնորոշման պսակվի հաջողությամբ: Մենք ասում ենք այո Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը և հայ զինվորին, որն այսօր կանգնած է մեր սահմանի վրա: Հանուն մեր կորուստների և մեր հերոսների և նրանց, որոնք այսօր ճաղերի հետևում են որպես քաղաքական բանտարկյալ, այս պայքարը պետք է տանենք:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մյուս դաշինքներին, ընդդիմադիր ուժերին, վստահ ենք, որ այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը, մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը»:

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ