Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 400 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: