ՀՀ և ՌԴ-ի գործարարներն այսուհետ կկարողանան Վերին Լարսի անցակետով տեղափոխել փայտանյութ և չմշակված անտառանյութ: Նման նյութերի տեղափոխումը թույլատրված է հունվարի 7-ից: Ինչպես տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը, որոշումը 2016-ի դեկտեմբերի 28-ին կայացրել է ՌԴ կառավարությունը` հիմք ընդունելով Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը Կողմերը համաձայնել են, որ հարցի լուծումը մեծ կարևորություն ունի առևտրական հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ ցամաքային փոխադրումների այլընտրանքային ճանապարհ չկա:
Ավելի վաղ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով անտառանյութի և փայտանյութի տեղափոխումը Վերին Լարսով արգելված էր: Արգելքը վերացվել է 1 տարով: