ՀՀԿ-ի ցուցակի առաջին ա հնգյակը ենթակա չէ փոփոխության, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն հնարավորություն ունի գրանցել լուրջ մրցակցություն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ», - նշեց նա։
ՀՀԿ խոսնակը փոխանցեց, որ կուսակցության ամբողջական ցուցակը կլինի առաջիկայում։ Շարմազանովի փոխանցմամբ՝ ՀՀԿ ցուցակում չկան ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Հարցին՝ ցուցակում ներառված է Տրանսպորտի նախկին նախարար, ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ չեմ հիշում։
Գալուստ Սահակյանն ու Մանվել Գրիգորյանը կլինեն ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում: