Ժառանգությունը կարծում էր, որ ինքը նպատակային դաշինք է, ոչ թե գաղափարական. իրեն ավելի հոգեհարազատ էր այն դաշտը, որտեղ նա գնաց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
«Ես չեմ կարծում, որ այն վարքականոնը, որը որդեգրել է «Ժառանգություն» կուսակցությունը 2007-ից, երբ որ դաշինք էր ձեւավորվում, իրեն արդարացրել է: Իրենք, իհարկե, պահանջել են առաջին տեղը, համարելով, որ իրենք առավել են դաշինքում ընդգրկված կուսակցություններից: Ավելին՝ ասել են, որ այդ առաջին համարը կարող է լինել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Արմեն Մարտիրոսյանը: Եթե հիշում եք, նույն բանն ասում էին 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ»,-ասել է նա: