ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքները:
ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ-ի՝ Արմեն Ռուստամյանը, ՀՎԿ-ի՝ Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, վարչապետի թեկնածուն երկրորդ համարն է Հրանտ Բագրատյանը, կոմկուսի վարչապետի թեկնածուն Վազգեն Սաֆարյանն է:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքը՝ Սեյրան Օհանյանն է, «Ելք» դաշինքի ցուցակում առաջին համարն է Էդմոն Մարուքյանը: ԿԸՀ-ն 10 օր ունի հայտերը ուսումնասիրելու և քաղաքական ուժերին գրանցելու համար: