Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
17.02.2017 | 01:21

...թե «Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե մտահղացվել էր որպես լուրջ կուսակցությունների և մտավորական սերուցքի, քաղաքական փորձագետների կոնգլոմերատ, որից ապագայում հնարավոր լիներ նույնքան լուրջ կուսակցության պլատֆորմ կերտել: Սակայն իշխանություններին չափազանց զարմացրել է այս դաշինքի առաջին քայլերից մեկը, որով թիվ մեկ ռեյտինգային թեկնածու է հռչակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

ԲՀԿ-ից ասում են, որ դա Իշխան Զաքարյանի «ձեռքի գործն» է, նա է առաջարկել Վարդանիկին անմահանալ իրենց ցուցակում։ «Գործից տեղյակներն» էլ պնդում են, որ դա եղել է Հովիկ Աբրահամյանի «իդեֆիքսը», որ Վարդանիկը հայտնվի պառլամենտում` խոսի որքան ուզի, ում մասին ուզի, ինչքան ուզի` վասն Արգամիչի:

Դիտվել է՝ 5026

Մեկնաբանություններ