ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սեյրան Օհանյան. ՀՀ նախագահի հետ ես որևիցե խնդիր չունեմ

Սեյրան Օհանյան. ՀՀ նախագահի հետ ես որևիցե խնդիր չունեմ
17.02.2017 | 19:34

ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «ՀՀ նախագահի հետ ես որևիցե խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք այլ տեսակետներ ունենք պետական մեր կառավարման համակարգը ձևավորելու և այն իրականացնելու համար: Այդ տեսակետները մեր ծրագրային գործունեության ընթացքում ես կարտահայտեմ»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ ինքը բավականին մեծ հարգանք ունի այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ:
«Ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որևիցե մի գայթակղություն չի եղել, բոլորի նկատմամբ նորմալ մարդկային հարբերություններ ունեմ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ