Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
18.02.2017 | 12:45

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ:

Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է բավարարել ընկերություններից երեքի բողոքը, իսկ մեկինը՝ մերժել:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ