«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Աբխազիայի պատվիրակությունը կդիտարկի Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքը

Աբխազիայի պատվիրակությունը կդիտարկի Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքը
19.02.2017 | 21:17

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 19-ին ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ժողովրդական Ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և պատգամավորներ՝ Ախրա Պաչուլիային ու Լևոն Գալստյանին, որ Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները դրական տեղաշարժ են արձանագրել: «Մենք անընդհատ նոր տարբերակներ ենք որոնում՝ հետագա մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, և այդ առումով լավ հեռանկար ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Աբխազիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան՝ պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով արցախցիների ջերմ ընդունելության համար՝ ԱԺ նախագահին է փոխանցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբայի ողջույններն ու հանձնել Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրավերը: «Ես կարծում եմ, որ դուք լուրջ ժողովրդավարական քայլ եք կատարել: Ձեր երկրում բարձր քաղաքական մշակույթ է ձևավորվել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ դուք քայլ առ քայլ լուծում եք Ձեր պետական կարևորության հարցերը: Այն ինստիտուտները, որոնք մենք և դուք ստեղծում ենք՝ ուղղված են մեր ժողովրդի և մեր երկրների զարգացմանը»,- կարևորել է Էմմա Գամիսոնիան:


Աբխազիայի ԺԺ պատգամավոր Լևոն Գալստյանը դրական է գնահատել Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացը: «Մեծ ուշադրությամբ հետևել ենք այստեղ տեղի ունեցող սահմանադրական գործընթացին և պետք է ասեմ, որ բավականին դրական ենք գնահատում՝ հաշվի առնելով, որ այդ ողջ ընթացքում ներգրավել եք հասարակության լայն շրջանակներ»,- հավելել է Լևոն Գալստյանը:


«Վստահ ենք, որ Ձեր հանրապետությունը մեծ հաջողությունների է հասնելու, քանի որ ժողովրդավարական արժեքների մեծ զարգացում ու աճ ենք նկատում: Կարծում եմ՝ Ձեր փորձը օգտակար կլինի նաև մեզ համար»,- նշել է Աբխազիայի ԺԺ պատգամավոր Ախրա Պաչուլիան: Խորհրդարանականների խնդրանքով, Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներին և Աբխազիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ