Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-24-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Վարչապետի հետ Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։