ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ

Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ
24.02.2017 | 15:03

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:


Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Պաշտպանը նաև նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին և այլն:
Հանդիպման ավարտին Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում էլ ավելի ամրապնդելու ընթացիկ համագործակցությունը:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ