«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ԼՂ ՊՆ-ն նյութեր է հրապարակում գիշերվա իրադարձությունների վերաբերյալ

ԼՂ ՊՆ-ն նյութեր է հրապարակում գիշերվա իրադարձությունների վերաբերյալ
26.02.2017 | 17:08

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է հրապարակել՝ ներկայացնելով «գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն», «հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն»:

Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ հակառակորդի՝ ականազերծման «Տրոպա» տիպի տեխնիկայի կիրառումը, հակառակորդի կիրառած նռնականետների և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը և հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը: Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրա վնասազերծման գործողությունը, հակառակորդի կրած կորուստները՝ 5 դիակ: «Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈՒ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր»,- ասված է հաղորդագրությունում:


«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,- ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ