«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել
26.02.2017 | 17:42

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ճամբարում այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:


Ձայնագրությունում կանացի ձայնն ասում է. «Ալո, ես Գյունայի հետ եմ խոսել, նա ասաց, որ շատ վիրավորներ կան: Դիրքերում իրադրությունը վատ է: Նրա տղային չեն թողել գա նշանադրության: Պատերազմ է, նրանց հավաքել են և տարել Աղդամ:
Հրամանատարը չի թույլատրել: Ասել է, որ իրադրությունը շատ վատ է: Այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է: Բայց ես որտեղից իմանամ, թե ինչու են սկսել: Ասել են, որ հիվանդանոցը լցված է վիրավորներով: Ամբողջ հողը դողում է պայթյուններից: Սուտ է խոսում, մենակ չի եղել, շատ են եղել, թաքցնում են»:


«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,- ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ