«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«ԵԼՔ»-ից Հայկ Կոնջորյանը շերեփներով երթ է անցկացնում Արաբկիրում

«ԵԼՔ»-ից Հայկ Կոնջորյանը շերեփներով երթ է անցկացնում Արաբկիրում
05.03.2017 | 22:13

«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Կոնջորյանն իր քարոզարշավը մեկնարկեց յուրահատուկ ձևով. Մերգելյան ինստիտուտի դիմաց նա և իր կողմնակիցները հավաքվել էին շերեփները ձեռքին։


«Մենք այս երթը սկսում ենք այստեղից, այն անվանել ենք՝ «երկաթե շերեփներով երթ» և ունի հստակ ձևակերպված գաղափար և որը պետք է լինի այն ելքերից մեկը, որը ԵԼՔ դաշինքը ցանկանում է ներկայացնել ՀՀ քաղաքացիներին»,- հայտարարեց Կոնջորյանը։ Նա հիշեցրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքերը Բեռլին կատարած այցից հետո. «Բեռլինում բաժանվում էր հարիսա: Դուք ինձ ուղարկել էիք, որ բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան և իրենց երկաթե շերեփներով վերցրին տարան իրենց բաժինը: Բայց երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լխճվեց մնաց հարիսայի մեջ, ու ես վերադարձա ձեռնունայն: Այդ խոսքերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը, ցավոք սրտի, դեռ երկաթից չէ»: Կոնջորյանն ու կողմնակիցները ինստիտուտի դիմացի այգուց Կոմիտասի պողոտայով երթ անցկացրեցին, որի ընթացքում Կոնջորյանը բարձրախոսով ներկայացնում էր իր ծրագրերը։

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ