ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որը ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ համարն է, կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց, որ երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է զարգացնել ազատ շուկայական հարաբերությունները։
«Փոքր շուկայում ռեսուրսների պակասության պարագայում ազատ շուկայական հարաբերությունը լիարժեք զբաղվածության ու ՀՆԱ-ի մեծ աճի բերել չի կարող։ Մեր երկրում խիստ պրոբլեմային է մնում դրամավարկային քաղաքականությունը։ Այն չի կարող արագ զարգանալ, եթե մենք չեն կարգավորելու բանկային համակարգի գործունեությունը։ Այսօր բանկային համակարգն աշխատում է ազատ շուկայական տրամաբանությամբ, գոյություն ունի դրամական միջոցների դեֆիցիտ, հետևապես վարկային տոկոսները շատ բարձր են։ Այդպիսով, մեր երկրում հնարավոր չէ տնտեսություն խթանել, գործարարությամբ զբավել և աշխատատեղեր ստեղծել»,- ընդգծեց նա։
Դավիթ Լոքյանը նշեց, որ ՀՅԴ-ն կարող է լուծել այս խնդիրները, քանի որ նրա առաջարկած տնտեսական ծրագիրը շատ ծավալուն է և իրատեսական։ Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի կոչելու արդյունքում երկրում հնարավոր կլինի արդեն մեկ տարի անց ապահովել հինգ և ավելի տոկոս տնտեսական աճ, որի արդյունքում հասարակությունն ավելի բարեկեցիկ կյանքով կարող է ապրել։