ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հաց բերողն» ազատ կարձակվի. գլխավոր դատախազն ընդունել է պատգամավորների երաշխավորությունը

«Հաց բերողն» ազատ կարձակվի. գլխավոր դատախազն ընդունել է պատգամավորների երաշխավորությունը
06.03.2017 | 12:53

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազն ընդունել է իրենց միջնորդույթունը, անձնական երաշխավորությունը և պատրաստ է փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը:


«Քիչ առաջ մենք ՀՀ գլխավոր հետ հանդիպման էինք պատգամավորներով, գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր միջնորդությունը մեր անձնական երաշխավորությամբ և փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը»,- նշել է նա:


Այս պահին Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը ԱՆ «Դատապարտյալների» հիվանդանոց ՔԿՀ-ում են:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ