«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Մխիթարյանը՝ «Ռոստով»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող

Մխիթարյանը՝ «Ռոստով»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող
12.03.2017 | 17:06

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնի Ռոստովում կայացած «Ռոստով»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող՝ տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:


ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչ առաջին խաղը ռուսաստանյան և անգլիական ակումբների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, 35-րդ րոպեին «Մանչեստր Յունայթեդ»-ից գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը՝ Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո: 53-րդ րոպեին Ալեքսանդր Բուխարովը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը խաղաց մինչև հանդիպման 67-րդ րոպեն, նրան փոխարինեց Էնթոնի Մարսիալը:


Հայ ֆուտբոլիստի խփած գնդակը և արտագնա խաղում ոչ-ոքին մեծ շանսեր են ապահովում «Մանչեստր Յունայթեդ»-ի համար սեփական հարկի տակ մարտի 16-ին պատասխան հանդիպումից առաջ: «Մանչեստր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում Մխիթարյանը հայտարարել է, թե հուսով է՝ իր գոլը նվեր դարձավ Ռոստովի մարզադաշտ եկած հայ երկրպագուների համար:


Նշելով, որ երջանիկ է վնասվածքի պատճառով խաղեր բաց թողնելուց հետո խաղադաշտ վերադառնալու և գոլի հեղինակ դառնալու համար, նա ասել է. «Շնորհակալ եմ հայ երկրպագուներից, որ եկան սատարելու ինձ, և գուցե ես նրանց լավ նվեր մատուցեցի գոլ խփելով, ու նրանք հաճույք ստացան՝ դիտելով մեր խաղը»: Անգլիական ակումբի կայքը հաղորդում է նաև, որ «Մանչեստր Յունայթեդ»-ի երկրպագուների հարցման արդյունքներով՝ թիմի փետրվարի լավագույն գոլ է ճանաչվել «Լեսթեր»-ին Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը:


Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում գրավելով «Ռոստովի» դարպասը, կրկնել է անգլիական ակումբի ռեկորդներից մեկը եվրագավաթներում, գրում է Goal.com-ը: Անգլիացի հարձակվող ՈՒեյն Ռունիից հետո Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Ռունին այդ ռեկորդը սահմանել էր 2010-ի մարտին:


Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում Մխիթարյանը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» և ուկրաինական «Զարյայի» դարպասը:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ