Ի՞նչ վատ է, որ մեր վարչապետները նվագում են, անդրադառնալով համացանցում տարածված իր երաժշտական կատարմանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Դիտարկմանը, որ կատարումը բավականին լավն էր, Բագրատյանն արձագանքեց.
«Հիանալի չէ, դա վիրտուոզ կատարում էր»։ Մակագրությանը՝ «Մեր պատասխանը Չեմբեռլենին» և կարծիքին, որ պատասխան է վարչապետ Կարեն Կարապետյանի երաժշտական կատարումներին, Հրանտ Բագրատյանն ասաց. «Չեմբեռլենի մասով ոնց ուզում եք, հասկացեք։ Իսկ ինչ վերաբերում է նվագելուն, ի՞նչ վատ է որ վարչապետները նվագում են»։