Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի դեմ ռուսական զենքի օգտագործումը մենք չենք կարող կանգնեցնել. ռուս փորձագետ

Արցախի դեմ ռուսական զենքի օգտագործումը մենք չենք կարող կանգնեցնել. ռուս փորձագետ
13.03.2017 | 10:54

Ռուսաստանի համագործակցությունն Ադրբեջանի հետ զսպող գործոն է, այլ ոչ թե գործոն, որը Ադրբեջանին հրահրում է անտեղի գործողությունների՝ «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի շրջանակներում մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժաանակ ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը: Նրա խոսքով` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը շատ սուր հարց է: «Ես գիտեմ, որ այդ հարցը երբեմն մեր հայ ընկերների շրջանում առաջացնում է անհամաձայնություններ, բայց եկեք շիտակ ասենք` մենք հետխորհրդային տարածքում ենք ապրում, և Ռուսաստանի ռազմավարությունն է ունենալ բարեկամական հարաբերություններ այդ տարածքում գտնվող պետությունների հետ: Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանն ինչ-որ գործողություններ է անում, որոնք կարող են վնասել Հայաստանին: Ես կարծում եմ` դա բացառված է»,-ընդգծել է Վիտալի Նաումկինը: Այժմ շուկայում ցանկացած զենք կարելի է գնել, շարունակել է նա։ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնկական համագործակցություն կա, ոչ ոք դա չի հերքում: Սակայն դա զսպող գործոն է, որն օգնում է, որպեսզի այդ զենքը չօգտագործվի ոչ ընդդեմ Արցախի, ոչ էլ ընդդեմ Հայաստանի»,- ասել է Նաումկինը:


Այն դիտարկմանը, որ այդ զենքն ամեն դեպքում Արցախի դեմ օգտագործվում է, նա ասել է. «Այդ ամենը մենք ցավոք կանգնեցնել չենք կարող։ Իսկ եթե այնտեղ լիներ թուրքակա՞ն կամ ամերիկյան կամ չինակա՞ն զենք։ Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը մատակարար է, նախ և առաջ հանուն Հայաստանի անվտանգության։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնաս հասցվի ու երբեք թույլ չի տա, որը որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա։ Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը միշտ կմասնակցի Հայաստանի պաշտպանությանը։ Դա միանգամայն ակնհայտ է։ Եվ երկրորդ՝ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարար է։ Այդ երկու կարևոր բաները, որոնք Ռուսաստանն իրականացնում է որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ինքնաբերաբար անէական են դարձնում մնացած ամեն ինչը»,- ամփոփել է Վիտալի Նաումկինը։

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ