ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Nationalia. Ալիևը ճակատ է ուղարկում թալիշներին և լեզգիններին

Nationalia. Ալիևը ճակատ է ուղարկում թալիշներին և լեզգիններին
14.03.2017 | 21:10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված պետության մեծ թվով հատկանիշներ ունի՝ Nationalia պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուն՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին դիտորդական իր ուղևորության մասին:


«Տեխնիկական ոչ մեծ հարցերից բացի, հանրաքվեն անցել է ճանաչված երկրների մակարդակով: Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունը գործում է որպես ճանաչված պետություն՝ ավելի կամ պակաս: Ակնհայտ է, որ ժողովրդավարության երաշխիքները որոշ ուղղություններով կատարյալ չեն: Սակայն եթե դիտարկենք Հարավային Կովկասի ընդհանուր ենթատեքստում, տարածաշրջանում ամենազարգացած ժողովրդավարություններից մեկն է՝ կարծում է քաղաքագետը: Այստեղ մարդկանց թվաքանակը մեծ չէ՝ մոտ 140 հազար: Կարելի է ասել գրեթե ընտանեկան ժողովրդավարություն է: Կարծում եմ, որ դա դրական է ազդում կոռուպցիայի դեմ պայքարի վրա, քանի որ նման խախտումները դժվար է իրագործել այնտեղ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, հավելել է նա: Սա մեկուսացված երկիր է: Նրան ոչ ոք չի ճանաչել: Այնտեղ օդանավակայան կա, որը չի կարող գործել, որովհետև Ադրբեջանը սպառնում է օդանավերը խոցել: Այս երկիրն ինչպե՞ս է ապրում:
«Այնտեղ բնական պաշարներ կան՝ պղինձ և ոսկի: Այս լեռնային երկրում մեծ քանակով ջուր կա, որը նրանք արտահանում են: Շատ լավ գյուղատնտեսություն ունեն, որը նպաստում է գինու ինդուստրիայի զարգացմանը: Ղարաբաղի գինիները մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր են: Մարդիկ կան, որոնք ցանկանում են երկրից հեռանալ, բայց շատերն իրենց ապագան հենց նրա հետ են կապում: Նրանք կարծում են, որ երկիրն ամուր է ոչ միայն ռազմիկներով, այլև քաղաքացիների կյանքով: Այդ պատճառով նրանց քաղաքները և դպրոցները ճակատային գծի գրեթե կողքին են, այնտեղ են հողը մշակում: Ադրբեջանը ցանկանում էր Ղարաբաղին վախեցնել: Նա 200 տանկ էր հավաքել Ստեփանակերտի վրա ռազմերթի համար: Պարզ է, որ դրանց Ղարաբաղի զինվորները պատասխան տալիս են: Միջադեպեր են գրանցվում ամեն շաբաթ, ամսեամիս: Սակայն ակնհայտ է՝ ով է ագրեսորը: Կա մի կողմ՝ Ադրբեջանը, որը ցանկանում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել, իսկ մյուս կողմը՝ Ղարաբաղը, դա չի ցանկանում»,- ասում է Աբել Ռիուն:


Ապագային վերաբերող գնահատականներում, ընդհանուր առմամբ, գերակշռում է հոռետեսությունը: Որովհետև նրանք քաղաքականությանը լավ են ծանոթ: Շատերը ադրբեջաներեն գիտեն և ադրբեջանական հեռուստաալիքներ են դիտում: Նրանց եթերում տեսնում են հայատյացության այն մթնոլորտը, որը Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է երկրի ներսում խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Պատերազմում զոհվող ադրբեջանցի զինվորների մեծ մասը թալիշներն ու լեզգիներն են: Ալիևը նրանց է ճակատ ուղարկում, քանի որ նրանք իր համար ոչ մի արժեք չեն ներկայացնում: Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը Ղարաբաղում վճռական ռազմական արշավ սկսի: «Հայաստանը կմիջամտի: Եվ այդ դեպքում պետք է միջամտի նաև Ռուսաստանը: Համենայն դեպս՝ տեսականորեն: Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, իսկ 2016-ի նոյեմբերին նրանք համաձայնության են եկել զորքերի միավորված խումբ ստեղծելու շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան այս հակամարտության մեջ երկակի խաղ է վարում: Այդ պատճառով դժվար է ասել, թե նա այդ դեպքում իրեն ինչպես կպահի»,- ասում է քաղաքագետը: Ամեն դեպքում, Հայաստանը հարված հասցնելու իր հնարավորություններն ունի: Նա կարող է հարձակվել Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որը Հայաստանի հյուսիսային սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Ի վերջո՝ նրանք կարող են Բաքվին հարված հասցնել «Իսկանդեր» հրթիռներով, որոնք փոխանցել է Ռուսաստանը: Բայց այս ամենն անչափ վտանգավոր է: Եթե այսպիսի լծակները գործարկվեն, ոչ ոք չի կարող իմանալ, թե դա ինչպես պետք է կանգնեցնել:


Ղարաբաղում գործում է անհայտ կորած զինվորների մայրերի միություն: Նրանք Ադրբեջանի և Ղարաբաղի մայրերի միջև երկխոսության նախաձեռնություն ունեն: Սա հազվադեպ բան է մի հակամարտության մեջ, որտեղ գործնականում բոլոր կամուրջներն այրված են: Նրանք կարծում են, որ մայրերին միավորում է տառապանքը, որտեղից էլ նրանք լինեն: Նրանք մայրերի են գտել սահմանի այն կողմում: Ադրբեջանում մարդիկ կան, որոնք կցանկանային ղարաբաղցիների հետ կապերը վերականգնել: Շատերը նախկին համադասարանցիներ են: Սակայն վախը մեծ է՝ Ադրբեջանում վերահսկում են իրենց քաղաքացիների կապերը և նրանց հետապնդում են: Ղարաբաղում մարդիկ դժվար են ապրում, բայց նրանք ցանկանում են դրական էներգիան պահպանել, քանի որ նրանց ուրիշ ոչինչ չի մնում»,- նշված է կատալոնական պարբերականի հոդվածում:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ