Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Տիգրան Բալայան. Բռնապետ, որը ապրում է երևակայական աշխարհում

Տիգրան Բալայան. Բռնապետ, որը ապրում է երևակայական աշխարհում
15.03.2017 | 11:47

Ծիծաղելի է «իրատեսության դասեր» լսել մի բռնապետից, որ ապրում է իր երևակայական աշխարհում, որի հիմքում «թափանցիկությունն ու հանդուրժողականնությունն» է, կամ էլ փորձում է այդ ընկալումը թելադրել իր սեփական ժողովրդին՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումների մասին։

«Ադրբեջանում ստեղծված իրավիճակի լավագույն արտացոլումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն են, որոնք ահազանգում են օրեցօր այդ երկրում վատացող մարդու իրավունքների դրության մասին ու բոլոր ոլորտներում խորը արմատներ գցած ավտորիտարիզմի մասին։ Իսկ Ադրբեջանի նախագահին լավագույն պատասխանը՝ Հայաստանի զարգացող, նոր շուկաներ նվաճող ու աշխարհը հիացնող ինովացիոն դաշտն է»,- նշել է Տիգրան Բալայանը։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ