Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց մայրաքաղաքի Նոր Նորք և Նորք-Մարաշ համայնքներում: Ի պատասխան Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին «Ազատության» հարցին Կարեն Կարապետյանն ասաց. «Պատճառը վիճաբանությունն է: Կալանավորվածներ կան, ձերբակալվածներ կան: Քրեական գործը սկսված է, մեղավորները պատժվելու են: Անթույլատրելի բան է: Զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում քաղաքացուն: Եվ այդ իսկ պատճառով մենք շատ հետևողական պետք է քննենք, մինչև վերջ բերենք հասցնենք և մեղավորներին պատժենք»:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անբիծ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ տապալվե՞լ է, վարչապետն ասաց՝ ոչ, չի կարելի. «Եթե արձագանք չլինի, այդ ժամանակ կասեք»: