ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ֆրանկ Էնգել. Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից՝ հիմնվելով ներքին օրենքների վրա, որոնք դուրս են միջազգային սկզբունքներից և իրավունքներից

Ֆրանկ Էնգել. Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից՝ հիմնվելով ներքին օրենքների վրա, որոնք դուրս են միջազգային սկզբունքներից և իրավունքներից
15.03.2017 | 18:31

Եվրախորհրդարանի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը նամակ է հղել ադրբեջանցի խորհրդարանականներին՝ հերքելով իր և իր գործընկերների Արցախի Հանրապետություն այցի անօրինականության մեղադրանքները՝ հաղորդում է Asbarez-ը: Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 23-ին ձերբակալման օրդերներ էին տրամադրել Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի համար՝ նրանք Արցախում վերահսկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը:
«Սա Բաքվի քաղաքականության մի մասն է, որի մեկնարկը տրվեց մեկ ամիս առաջ, երբ Մինսկում ձերբակալվեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, սա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է»,- ասել է Շտետինան Բաքվի իշխանությունների որոշումից հետո:

Էնգելի նամակն ուղղված է Ադրբեջանի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Ֆուադ Մուրադովին և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզիևին: Էնգելը նամակում նշել է, որ կտրականապես չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները, քանի որ ոչ մի միջազգային օրենք չի պարունակում դրույթ, ըստ որ վիճելի տարածք այցելելն արգելված է: Նա նաև գրել է, որ շփման գծում ադրբեջանցի և հայ զինվորներ են զոհվում, քանի որ ինչ-որ մեկը պատերազմ է հրահրում, ոչ թե այն պտճառով, որ խորհրդարանականներն Արցախ են այցելում: «Նրանք զոհվում են, քանի որ ինչ-որ մեկը չի հարգում հրադադարը, որը պետք էր պահպանել 1994 թ. մայիսի 12-ից: Նրանք զոհվում են, քանի որ ինչ-որ մեկը հրաժարվում է, որպեսզի հրադադարի ռեժիմը մոնիթորինգի ենթարկվի ԵԱՀԿ-ի կողմից»,- գրել է նա: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, Ադրբեջանից բացի, չի երևակայում, որ նման սկզբունք կա կամ տեքստ: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձդնեստր այցելողներին, Վրաստանը չի սպառնում ձերբակալել Աբխազիա այցելողներին, Չինաստանը չի սպառնում ձերբակալել Թայվան այցելողներին, Սերբիան չի սպառնում ձերբակալել Կոսովո այցելողներին:

«Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից՝ հիմնվելով ներքին օրենքների վրա, որոնք դուրս են ցանկացած միջազգային սկզբունքներից և իրավունքներից»,-գրել է եվրոպացի խորհրդարանականը:
«Դուք հաջողության չեք հասնի, քանի որ եթե մենք ենթարկվեինք ձեր կամքին, մենք գիտակցաբար և հակառակ մարդասիրական իդեալներին և եվրոպական արժեքներին, կհամաձայնեինք մեկուսացնել Ղարաբաղի բնակչությանն արտաքին աշխարհից: Մենք կնպաստեինք նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամարտահայտումը լռեցնելու ձեր ջանքերին: Մենք կընդունեինք, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մոռացվի և լքվի, որ նրանց գոյություն ունենալու իրավունքը պետք է մերժվի: Մենք նման բան չենք անի»,- ասված է նամակում:
Էնգելը նշել է, որ կույր չէ և տեսնում է, թե պատերազմն ինչ հետևանք է թողել ադրբեջանցիների վրա: «Որպեսզի այդ տառապանքները շտկվեն, 92-94 թթ. պատերազմը պետք է հանգուցալուծվի խաղաղության համաձայնագրով, ոչ թե հաջորդ պատերազմին պատրաստվելով: Դուք շարունակում եք ինձ և իմ գործընկերներին, որոնք Ղարաբաղ են այցելել, վերաբերվել ինչպես հանցագործների: Նման հանգամանքներում դուք ստիպված կլինեք ընդունել, որ ես և Եվրախորհրդարանի իմ գործընկերները, որոնք նման վերաբերմունքի են արժանացել, արժանի վերաբերմունք կդրսևորեն ձեր և ձեր իշխանությունների հանդեպ»,- ասված է նամակում:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ