Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Արմեն Մարտիրոսյան. Իշխանության գալով՝ մենք խոր և համապարփակ համաներում ենք իրականացնելու

Արմեն Մարտիրոսյան. Իշխանության գալով՝ մենք խոր և համապարփակ համաներում ենք իրականացնելու
18.03.2017 | 16:23

ՕՐՕ դաշինքը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան Հաց բերող Արթուր Սարգսյանի հարգանքի տուրքի:
«Իշխանությունը չխորշեց նենգ քայլ անելուց, հերթական քաղբանտարկյալն ունենալուց և քաղբանտարկյալների թիվը ևս մեկով ավելացավ: Երեկ մեկ տարվա ազատազրկմամբ դատապարտվեց Արմեն Մելիքյանը, որ «Սասնա ծռեր» գործողություններից հետո հակաճգնաժամային խորհրդի անդամ էր»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իշխանությունները փոքր զանցանք կատարելու համար առավելագույն պատժաչափ են սահմանում, իսկ բյուջեն թալանողին միայն շնորհակալագիր և պաշտոնի բարձրացում շնորհում:


«Այսպես շարունակվել չի կարող, երկրում պետք է հաստատվի արդարության մթնոլորտ: Իշխանության գալով՝ մենք խոր և համապարփակ համաներում ենք իրականացնելու, այն ինչ հայտարարել, խոստացել էին իշխանությունները և այդպես էլ չարեցին»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ