Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը ներկաներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց` համոզվա՞ծ է և երաշխավորում է, որ ՀՀԿ-ի ընտրվելու դեպքում 5 տարվա ընթացքում ինքը կլինի վարչապետ:
«Էդ ոնց որ մարզպետի պատրաստած հարցերից եք տալիս»,- կատակեց վարչապետը` շարունակելով. «Ամբողջ խնդիրն այն է, որ ես ձեզ չպիտի երաշխավորեմ, դուք ինձ այդ շանսը պիտի տաք: Հիմա, եթե դուք այդ շանսը տաք, դրանից հետո ինձանից կպահանջեք»: