Մեր համակիրները և անդամները միայն բողոք ներկայացնող անձինք չեն, այլ նաև նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանում համակարգային փոփոխություններ, ովքեր մերժում են այս համակարգը, այս 25 տարիների ավտորիտար ռեժիմը և ցանկանում են ունենալ նոր, ժողովրդավար համակարգ՝ «Առաջին լրատվականին» ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը: