Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսրայելի քաղաքացին ցուցադրել է իր անձնագրում Արցախի վիզան

Իսրայելի քաղաքացին ցուցադրել է իր անձնագրում Արցախի վիզան
20.03.2017 | 22:42

Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որ Արցախում մասնակցում է բլոգերների միջազգային ֆորումին, Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է անձնագրի լուսանկարը՝ Արցախի մուտքի այցագրով:

«Արցախի վիզա եմ դրել իսրայելական անձնագրում»,- գրել է Մերկուրովը լուսանկարի տակ: «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ին Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ