Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վիգեն Սարգսյան. Ինձ զարմացնում է Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ

Վիգեն Սարգսյան. Ինձ զարմացնում է Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ
21.03.2017 | 20:24

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց, որ հետևում է քարոզարշավի ընթացքին, և իրեն հատկապես զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի «բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ»։


«Եթե նայեք 25 տարվա պատմությունը, նախ կտեսնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական տարբերություններ կարող են լինել, ասենք, պաշտպանության ներկա և նախկին նախարարների միջև։ Առհասարակ դա քաղաքական երկխոսության նաև մի մասն է, և նորմալ է, եթե նախկին նախարարն իր կառավարման ընթացքում՝ պաշտպանության ոլորտում, ներկայացներ այլ քաղաքական ուժ։ Ամեն մեկի ընտրության հարցն է, թե ոնց է ինքն ուզում մոտենալ իր անցած ճանապարհին, իր ապագայի տեսլականին։ Ճիշտն ասած, հետևում եմ մի թեթև քարոզարշավին, ինձ շատ բան շատ է զարմացնում՝ ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ «պայքարելու ենք Հանրապետական կուսակցության դեմ», զարմացնում է իր պատրաստակամությունը՝ ջերմ երկխոսության մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերություններն ինձ շատ լավ հայտնի էին դեռ նախկինից»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը, թեև չցանկացավ անուններ նշել։


«Առանց օրինակների, ես կարծում եմ, որ պարոն Օհանյանը հասկանում է, թե ես ում նկատի ունեմ, բայց իր ընտրությունն է, ես որևէ բան չեմ կարող դրան հակադրել, դա մարդու սահմանադրական իրավունքն է՝ առաջադրվել, պայքարել։ Մարդու անձնական իրավունքն է՝ հայտնվել տարբեր կողմերում՝ կախված նրանից, թե այսօր պաշտոն ունի, թե չունի։ Կարծում եմ, որ նաև կարևոր շատ բաղադրիչ է այդ ամեն ինչում անցած ուղին՝ մարտական ուղին և այն ուղին, որն անցել է շատ մարդկանց հետ»,- ասաց պաշտպանության նախարարը։ Սարգսյանը նշեց, որ շատ լավ հիշում է բանակի զարգացումը, և իրեն զարմացնում է նաև Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե «բանակը գրեթե զրոյից կառուցել է»։ «Անկեղծ ասած, ինձ շատ զարմացնում է իր կողմից հնչեցվող այն թեզը, որ ինքը բանակը գրեթե զրոյից կառուցեց, որովհետև ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ, ես շատ լավ հիշում եմ մեր բանակի էվոլյուցիոն զարգացումը տարբեր փուլերում: Բայց եթե դա իրեն օգնում է հանրային քվե ձեռք բերել, եթե օգնում է նրան ավելի ամուր երևալ հանրությանը, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի»,- ասաց պաշտպանության նախարարը։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ