Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակակից միգրացիոն ճգնաժամը անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր ողբերգությունը: «Չենք մոռանա, որ փախստականների և միգրանտների այսօրվա խնդիրը հանդիսանում է ամենախոշոր ողբերգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունից հետո»,- չորեքշաբթի օրը հայտարարել է պապը Վատիկանում ավանդական համընդհանուր լսումների ժամանակ:
Դիմելով փախստականներին օգնություն տրամադրող Migrantes կաթոլիկ հիմնադրամի ղեկավարներին, Ֆրանցիսկոսը կոչ է արել նպաստել միգրանտների սոցիալական ինտեգրմանը, «նկատի ունենալով իրավունքներն ու պարտականությունները և նրանց, ովքեր ընդունում են, և նրանց, ում ընդունում են»: