Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պնդում է, որ «Իգլա»-ի հետ որևէ կապ չունի՝ ասել է նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ տեղեկացնելով, որ Բաբայանն արդեն ցուցմունք է տվել՝ ընդգծելով, որ չի ճանաչում նույն գործով ձերբակալված մյուս երկու անձանց։
ԱԱԾ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար: