Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Խաղաղության ծրագրի» իրագործման հարցում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պատրաստ է օգնել ցանկացած ուժի

«Խաղաղության ծրագրի» իրագործման հարցում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պատրաստ է օգնել ցանկացած ուժի
24.03.2017 | 00:26

Եթե առաջիկա ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն և ցանկանա իրականացնել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, պատրաստ են օգնել իշխանությանը: «Մենք կոալիցիայի մեջ երբեք չենք մտնի, բայց եթե իրենք գնան այդ ճանապարհով, խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհով, մենք, բնականաբար, կօգնենք մեր հանրային մոտեցումներով՝ զուտ խաղաղության ծրագրի իրականացման հարցում: Մնացած հարցերում, կներեք, մենք շարունակելու ենք մնալ իրենց անխնա քննադատը: Մենք չե՞նք կարող միաժամանակ լինել խաղաղության ծրագրի իրականացման կողմնակից և լինենք կոռուպցիայի ոչնչացման, վերացման կողմնակից: Դրանք անհամատեղելի բանե՞ր են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը:
Ծրագրում են ծավալել խաղաղության շարժում, որը, անկախ ընտրությունների արդյունքից, ցանկացած իշխանության կպարտադրի իրենց ծրագիրը:


Զուրաբյանը կարծում է, որ Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ժողովուրդը «շատ դրական է ընկալել»: Նա հարկ համարեց պատասխանել ԱԺ-ի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ անդրադառնալով առաջին նախագահի հարցազրույցին՝ ասել էր, թե «շատ կարևոր է, որ պետության առաջին նախագահը նաև ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են»։ 2008-ի և 2013-ի նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին չընտրված նախագահ էր համարում: «Սա տեսական մի մոտեցում է, որ ժողովուրդը կարող է պարտադրել իր կամքը մի իշխանության, որը ինքն իրեն պաշտոնապես ընտրված է համարում,- ասաց Զուրաբյանը:- Բայց ես ուզում եմ ասել, որ Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է որպես Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում: Տեր-Պետրոսյանի գնահատականները և 2008 թվականի, և 2013 թվականի վերաբերյալ ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Եվ ես կխնդրեի Շարմազանովին չհրճվել շատ, եթե ինքը չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը»:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ