Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների և եվրաինստիտուտների ղեկավարների հետ՝ Հռոմում ԵՄ հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին: Հյուրերի անունից հանդես են եկել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին։
«ԵՄ-ն պետք է ներկայացնի ոչ միայն թվային ցուցանիշներ, այլև՝ բարոյական օրինակներ, արժեքներ, զանազան գաղափարներ և կարծիքներ»,- հայտարարել է Ջենտիլոնին։ Հռոմի պապը ելույթը նվիրել է Եվրոպայի հոգևոր իդեալներին, որոնք կոչ է արել իջեցնել ու չհասցնել ֆինանսական կարիքների մակարդակին։
Նրա խոսքով՝ դրանք, հակառակը, պետք է կենտրոնում դնեն մարդկային անձը, խաղաղության ձգտումն ու հրապարակայնությունը ապագայի համար։