«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել է, որ 114 դպրոցների տնօրեններ վարչական ռեսուրսի չարաշահում են թույլ տվել և հրապարակել է այդ մասին փաստող ձայնագրությունները:
Մարտի 25-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ Sut.am կայքում հրապարակված այդ ձայնագրություններին, նշեց. «Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ»: Մուկուչյանն նշեց, որ բոլոր ձայնագրություններն անհրաժեշտ է լսել. յուրաքանչյուրը մեկ ինքնուրույն փաստական հանգամանք է. «Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»: