«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Գերազանց են հանդես եկել

Գերազանց են հանդես եկել
27.03.2017 | 16:12

Մոսկվայում ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության կարգավիճակ ունեցող, անվանի սամբիստ Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որին մասնակցեց աշխարհի շուրջ երեսուն երկրի երկու հարյուր պատվիրակ: Մրցաշարի ավարտական օրը ոսկե մրցելույթ է ունեցել մեր երկրի պատվիրակ, 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (մարտական սամբո): Նրա հաջողությունը կրկնելուն մոտ է եղել Արցախի պատվիրակ, 2014-ի աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը (մարտական սամբո), սակայն եզրափակչում նրան գերազանցել է բելառուս մարզիկը: Արցախցի մյուս հայազգի մարզիկը՝ 52 կգ քաշային Ջոն Բադալյանը, վերադարձել է բրոնզե մեդալով: Շնորհիվ այս մարզիկների, թիմային հաշվարկով մերոնք եղել են երրորդը՝ զիջելով միայն ռուսներին ու թուրքմեններին:


Մեդալային մրցելույթներ են ունեցել նաև հայազգի այլ մարզիկներ: Մհեր Աճեմյանը (62 կգ, Ռուսաստան) Աշոտ Մարտիրոսյանը (74 կգ, Բուլղարիա) դարձել են արծաթե մեդալակիրներ: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը նույնպես հիշարժան է եղել մերոնց համար: Վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանն իր համար նոր՝ 57 կգ քաշային կարգում հռչակվել էր աշխարհի գավաթակիր, նույնը նույնությամբ կրկնել էր 100 կգ քաշային Էդուարդ Կուրղինյանը (Ռուսաստան), իսկ արցախցի Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձել էր երրորդ մրցանակակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ