«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Վիգեն Հակոբյան. Բացի ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից` ևս 4 ուժ շանս ունի հայտնվելու խորհրդարանում

Վիգեն Հակոբյան. Բացի ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից` ևս 4 ուժ շանս ունի հայտնվելու խորհրդարանում
28.03.2017 | 12:33

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմելու համար պայքարում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուսները լուծում են պարզապես խորհրդարանում հայտնվելու իրենց խնդիրը:


«Ես կարծում եմ, որ, բացի «Հանրապետական» կուսակցությունից և «Ծառուկյան» դաշինքից՝ կա ևս 4 ուժ, որ շանս ունի հայտնվելու խորհրդարանում: Կարծում եմ, որ դա «Ելքն» է, «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն, և «Հայկական վերածնունդն» էլ շանս ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ- ՀԺԿ դաշինքին, ՕՐՕ դաշինքին և ՀԿԿ-ին ապագա խորհրդարանում չի տեսնում:


Անդրադառնալով ռեյտինգային համակարգին` Վիգեն Հակոբյանը նշեց. «Քաղաքական մրցակցության մեջ ՀՀԿ-ի ռեյտինգը շատ բարձր չէ, սակայն ռեյտինգային մրցապայքարում ՀՀԿ-ն բավականին լուրջ առավելություններ ունի` թե ռեսուրսային, թե անձնավորված: Այդ ռեյտինգային արդյունքները զգալիորեն ազդեցություն են թողնելու վերջնական արդյունքի վրա և ՀՀԿ-ն այդտեղ առավելություն կունենա»,- ասաց նա: Քաղտեխնոլոգը նկատեց, որ ցանկացած ընտրարշավ սկսվում է մի մարտավարությամբ, և հետո որոշակի շտկումներ են անում: «Ոչ իշխանական ուժերից շատերը խնդիր են դնում ոչ թե իշխանափոխության, այլ իրենց տեղը խորհրդարանում գտնելու, և ինչ-որ պահից սկսած այդ ուժերը սկսեցին ռեալ գնահատել իրենց հնարավորությունները»,- ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերից շատերը սկսեցին հասկանալ, որ, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը, որը ներկայանում է որպես ոչ իշխանական ուժ, իր շուրջ բավականին շատ ձայներ է կենտրոնացնում:


««Ելք» դաշինքը, որը համարում էր, թե շատ ձայներ իրենցը պետք է լինեին որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, ինչ-որ փուլից հասկացավ, որ եթե ավելի թիրախավորված, ընդգծված ելույթներ չունենա, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի նկատմամբ, ուղղակիորեն շատ ձայները կնվիրեն ուրիշներին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգը ընդգծեց, որ «Ելք» դաշինքը սկսել է բավականին կոշտ քննադատել նաև «Ծառուկյան» դաշինքին: Ըստ Վիգեն Հակոբյանի՝ այս ընտրությունների քարոզարշավը, չնայած միջադեպերին, այնքան էլ չի տարբերվում նախորդ ընտրություններից:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ