ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
28.03.2017 | 14:55

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,54 տոկոսով՝ հասնելով 47,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,45 տոկոսով՝ հասնելով 50,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ