Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դավիթ Բաբայան. Մեր հակառակորդը Լյուքսեմբուրգը չէ

Դավիթ Բաբայան. Մեր հակառակորդը Լյուքսեմբուրգը չէ
29.03.2017 | 21:24

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, համանախագահների այս այցը յուրահատուկ էր՝ «Փաստորեն երեք համանախագահներից երկուսը նորանշանակ էին և առաջին անգամ են այցելել Արցախի Հանրապետություն»:

Դավիթ Բաբայանը կարծում է՝ քանի դեռ չեն կարգավորվել ավելի վաղ համաձայնեցված՝ անվտանգությունն ապահովող մեխանիզմների հետ կապված հարցերը, որևէ փաստաթղթի մասին խոսելն ավելորդ է: «Այո, հիմա քննարկվում են հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հարցեր, բայց հիմնական շեշտը, բնական է, դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, որովհետև այլ բան ակնկալել շատ ու շատ դժվար է, գրեթե անհնար է: Կողմերն ունեն լրիվ այլ՝ իրարամերժ պատկերացումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս առումով, առաջին հերթին պետք է պահպանել նախադրյալները կարգավորման համար: Իսկ այդ նախադրյալները խաղաղության և կայունության պահպանումն է, ուրիշ նախադրյալ չկա, մանավանդ որ և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որպեսզի մեխանիզմները ներդրվեն: Եթե չի ստացվում դրանք ներդնել, ինչի մասին կարելի է խոսել»,- ասաց Բաբայանը:


Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին, որոնցում ևս այդ թեման մանրամասնվել է, Դավիթ Բաբայանն ասաց. «Համոզված եմ, որ այդ մոտեցումները չեն կարող լինել կարգավորման հիմք, որովհետև իրականության հետ դրանք չեն առնչվում: Երբ շատ է խոսվում, որ խաղաղություն պետք է լինի, որ խնդրի չկարգավորված լինելու պարագայում կոռուպցիա կա և այլն, ես ուրիշ ձևով եմ մոտենում այդ հարցին՝ ի՞նչ կապ ունի այստեղ արցախյան հիմնախնդիրը: Այսինքն՝ եթե մարդը կոռումպացված է կամ իր աշխատանքը ճիշտ չի անում, ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը: Եթե արցախյան հիմնախնդիրը չլիներ, էդ մարդիկ ավելի ազնի՞վ կլինեին: Ի վերջո, մեր հակառակորդը Լյուքսեմբուրգը չէ, մեր հակառակորդն Ադրբեջանն է»:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ