Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Բեթղեհեմի Կաթի քարայրը մայրության բերկրանք է տվել հազարավոր կանանց

Բեթղեհեմի Կաթի քարայրը մայրության բերկրանք է տվել հազարավոր կանանց
09.04.2017 | 21:57

Աշխարհի քրիստոնյաների համար սուրբ քաղաքներից համարվող Հիսուսի ծննդավայր Բեթղեհեմում բացի գլխավոր սրբավայր Սուրբ ծննդյան տաճարից ուխտավորներն այցելում են հայտնի Կաթի քարայր, որը կաթոլիկ եկեղեցի է: Ավանդությունը պատմում է, որ երբ Հերովդես արքան հրամայում է սպանել մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին, Սուրբ Մարիամն ու Հովսեփը Հիսուսի հետ հեռանում են Եգիպտոս։

Ճանապարհին փոքրիկ Հիսուսը կաթ է ուզում և Մարիամը մտնում է մոտակա քարայր՝ կրծքով կերակրելու Հիսուսին։ Այդ ժամանակ կաթի մի կաթիլ ընկնում է գետին և քարայրը սպիտակում ու սկսում է պտղաբերություն շնորհել։


Կաթի քարայրի կաթոլիկ հոգևորականները նշում են, որ սուրբ հողեր ուխտի եկած բազմաթիվ կանայք, որոնք չեն կարողացել մայրանալ, Կաթի քարայրի փոշին տանելով, ջրի կամ կաթի հետ խառնելով խմել են, որից հետո Աստծո օրհնությամբ բալիկներ են ունեցել։
Կաթի քարայրում բացի Աստվածածնի, Հիսուսի ու Հովսեփի քանդակներից, գտնվում է նաև Հիսուսին կաթ տվող Աստվածածնի սրբապատկերը։

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ