Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանի դիագնոզը

Լևոն Տեր-Պետրոսյանի դիագնոզը
10.04.2017 | 17:33

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ինտելկտուալ պոտենցիալով մեկ աստիճան վեր է կանգնած այն քաղաքական համակարգից, որը գործում է Հայաստանում: Առաջին նախագահը միշտ սայթաքում է, երբ խնդիրը վերաբերում է քաղաքական կոնյուկտուրային, այսինքն, երբ Տեր-Պետրոսյանը ստիպված խաղում է այն կանոններով, որոնք, մեծ հաշվով, համակարգինն են: Օրինակ, ՀԱԿ առաջնորդը գուցե միանգամայն ճիշտ է, երբ կարծում է, որ ԼՂ խնդիրը պետք է դառնա քաղաքական դիսկուրսի առարկա: Մյուս կողմից` նա գերագնահատում է քաղաքական համակարգի պոտենցիալը, որովհետև այն ամբողջացնող ուժերը կարող են ձևակերպել և լուծել մասնավոր քաղաքական հարցեր, սակայն անզոր են մատուցել երկրի զարգացման բանաձևը մեր ու աշխարհի քաղաքակրթական երկխոսության համատեքստում: Երևի այս պատճառով, քաղաքական համակարգին խորթ լինելու հետևանքով` Տեր-Պետրոսյանը քաղաքական ֆիասկո ապրեց 1998-ին` որպես նախագահ, և տասն օր առաջ` որպես ընդդիմադիր գործիչ:

Բայց տեսության, հեռանկարային կանխատեսումների հարթության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում այլընտրանք չունի, ինչի առհավատչյան նրա այսօրվա հոդվածն է ilur.am կայքում:
Առաջին նախագահն ընտրությունների որակը, ընտրակաշառքի ինստիտուցիոնալիզացիան կապել է հասարակության կառուցվածքի որակական փոփոխության հետ. «Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին և ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը և հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։


...Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։ Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին»,-նկատել է առաջին նախագահը:
Ամբողջ խնդիրն այն է, որ առաջանում է փակուղի՝ «հավի և ձվի» հայտնի պատմության մոտիվով: Հասարակությունը, իր այսօրվա սոցիալական կառուցվածքով, չի կարող գիտակցված, քաղաքականապես մոտիվացված ընտրություն կատարել, ու զարմանալի չէ, որ, համատարած դժգոհության ֆոնին, իշխանությունն անաղմուկ վերարտադրվում է, լավագույն դեպքում` նրան «ձեռնոց է նետվում» քաղաքականությունից հեռու օլիգարխի դեմքով: Հասարակությունն անդառնալիորեն լյումպենացել է և պարզապես ի վիճակի չէ ավելի որակյալ ընտրություն կատարել: Սա է իրավիճակի խորքային գնահատականը, իսկ ընտրակաշառքը, հարկադրանքը, վարչական ռեսուրսը այսբերգի երևացող, հետևանքային դրսևորումներն են:


Մյուս կողմից` հասարակության արժեքային դևալվացիան կանգ չի առնի, եթե երկրում չձևավորվի իշխանության նոր որակ` համակարգային բարեփոխումների հստակ տեսլականով: Եթե չենք ուզում հայտնվել «հավի և ձվի» խրոնիկ փակուղում, ստիպված ենք խոստովանել` քաղաքակրթվելու ազդակը պետք է գա «վերևից»: Մնում է գտնել այն մարդուն, որ, վերարտադրվելուց բացի, կմտածի նաև հասարակության առողջացման մասին` կանխելու համար երկիրը «բանանացման» տանող արժեքային ու սոցիալական դեգրադացիան:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ