«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ներդրումների նախընտրական «փուչիկը»

Ներդրումների նախընտրական «փուչիկը»
11.04.2017 | 13:16

Ավարտված խորհրդարանական ընտրությունների հիշվող թեմաներից մեկը ներդրումներն էին, ավելի շուտ` դրանց շուրջ շռայլ խոստումները, որոնք հնչում էին գործող վարչապետի, Գագիկ Ծառուկյանի, անգամ «քյասիբ» կոմունիստների շուրթերից: Հայաստանի իշխանության հիմքում կապիտալն է, դրանում այս կամ այն խաղացողի մասնաբաժինը, ու երբ Կարապետյանը կամ Ծառուկյանը խոսում էին ներդրումների մասին, դա նմանվում էր քաղաքական աճուրդի, որի մասնակիցներից յուրաքանչյուրը, ըստ էության, հրապարակայնացնում էր այն թիվը, որը պատրաստ է վճարել` Հայաստանի իշխանության վերահսկիչ փաթեթին տիրանալու համար:

Սակայն ընտրական PR-ից ու պոպուլիզմից վերադառնանք ոչ այնքան լուսավոր իրականություն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին հայաստանյան տնտեսությունում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 130.4 միլիոն դոլար: Սա խղճուկ մի գումար է, ինչը որևէ աղերս անգամ չունի Կարեն Կարապետյանի խոստացած երեք, առավել ևս` Ծառուկյանի տասնհինգ միլիարդ դոլարի հետ: Դե, իհարկե, միշտ կարելի է գտնել արդարացումներ, ասել, որ ներդրումների խայտառակ վիճակը պայմանավորված է եղել հայ-ադրբեջանական պատերազմով կամ ամեն բան բարդել ընտրությունների վրա, ասելով, թե դրանք անկայունության աղբյուր են մեր տիպի երկրներում: ՈՒ նման տեսակետներ մենք լսում ենք օրական տասն անգամ, սակայն դրանք կորցնում են իրենց արժեքը, երբ համեմատություն ենք կատարում հարևան Վրաստանի հետ, որը, ի դեպ, չավարտված հակամարտություն ունի Ռուսաստանի հետ ու անցյալ տարի անմասն չի եղել ընտրական զարգացումներից: Անցած տարի հարևան Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները ավելի քան 12 անգամ շատ են եղել,․ ըստ այդ երկրի ազգային վիճակագրական ծառայության՝ 1 միլիարդ 645 միլիոն դոլար:


Ստանդարտ խաղի կանոններն ասում են, որ պետք է ներդրում կատարել զարգացած ինստիտուտներով երկրներում, ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում, այն երկրներում, որտեղ գործում է անկախ դատական համակարգը, այն երկրներում, որտեղ իրենց ներդրումը պաշտպանված է: Ահա, թե որ նախադրյալներն են բացակա, որ Հայաստանում ներդրումներ լինեն: Եթե Կարեն Կարապետյանն ուզում է, որ իր ներդրումային խոստումները «չտրաքեն» Հանրապետականի մեկ այլ Կարենի «նախընտրական փուչիկների» նման, ապա պետք է բարձրացնի կառավարման արդյունավետությունը, իրական պայքար մղի կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ, մրցակցային միջավայր ձևավորի երկրում` տարածաշրջանում բարձրացնելով Հայաստանի մրցունակությունը: Թվում է` աքսիոմատիկ ճշմարտություններ են, բայց դրանք անհուսալիորեն հեռու են մի երկրից, որի իշխանությունն ու ընտրական գործընթացը կառուցված են քաղաքական կոռուպցիայի վրա:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ