«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ընտրություն` առանց որևէ ինտրիգի

Ընտրություն` առանց որևէ ինտրիգի
11.04.2017 | 13:40

Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունները չունեն որևէ ինտրիգ, որը կմեծացնի դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրությունը կամ փորձագիտական դիսկուրս կառաջացնի` քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին խոսելու համար:

Ընտրություններին մասնակցում է երեք ուժ, և բոլորն էլ ներկայացված են լինելու նոր ավագանիում օրենքի իմպերատիվ ուժով: Ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, և մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեաթերթիկների թվին համապատասխան: Այսինքն, նույնիսկ ֆորմալ առումով` ընտրություններում պարտվողներ կամ առնվազն դրանք ակնհայտորեն ձախողողներ չեն լինելու: Սա ակնհայտորեն նվազեցնելու է ընտրություններին մասնակցելու քաղաքացիների քաղաքական մոտիվացիան, իսկ մասնակցության ցուցանիշի հիմքում լինելու են այլ մոտիվներ, ասենք` վարչական ռեսուրսը, ընտրողներին փողով, տարածքի կամ գարաժի խոստումով շահագրգռելը:


Նույնիսկ ամենաընդդիմադիր ընտրողները վստահ են, որ Տարոն Մարգարյանը վերընտրվելու է, ուրեմն, վերանում է «մինչև վերջ կռիվ տալու» մոտիվացիան, մանավանդ, եթե այդ «կռիվը» քաղաքական իրավիճակ չի փոխելու և ընդամենը կարող է մարդկային հարաբերություններ փչացնել` «լավամարդ-վատամարդ լինելու» հարթության մեջ: Քաղաքային ընտրություններում ՀՀԿ-ի վարչական, ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ են աշխատելու, որովհետև դրանց ԲՀԿ-ն չի մասնակցում` իր «այլընտրանքային» դիմադրությամբ: Բացի այդ, ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ իշխանություններն այս անգամ կարող են օպերատիվ լուծել քաղաքացիների կոնկրետ խնդիրներ` առանց ավանսով խոստումների:


Ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցությունը շատերի մոտ է ամրապնդել կարծիքը, որ խորհրդարանական միակ ընդդիմությունը «Ելք» դաշինքն է` նույնիսկ անկախ քվեների այն քանակից, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կստանա մայիսի 14-ին. դրանք էապես չեն տարբերվելու խորհրդարանական ցուցանիշներից և որակապես չեն ազդելու քաղաքական իրավիճակի վրա: ՀՀԿ-ն այս պահին այլընտրանք չունի իշխանության, «Ելքը»` ընդդիմադիր դաշտում: Սա է իրողությունը, փաստը. ԲՀԿ-ն սպասում է իր «աստեղային ժամին», երբ պահանջարկված կլինի ներհամակարգային պայքարում, ՀՅԴ-ն վայելում է իր կոալիցիոն «կայֆերը», խորհրդարանում չհայտնվածները ջախջախված են կամ, Օսկանյանի ու Րաֆֆիի օինակով, «արտագաղթում» են ԱՄՆ:


Պատմությունը չի հիշելու, թե մայիսի 14-ին քանի քվե ստացավ «Երկիր ծիրանին», բայց արձանագրելու է, որ մի քանի օրվա կուսակցությունը հայտնվեց Երևանի ավագանիում: Սա էլ` Զարուհու «բոնուսը»: Այլ խնդիր է, թե դա ինչ կտա նորաստեղծ կուսակցությանը՝ քաղաքական հեռանկարի առումով:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ