«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ռեսուրսների համադրո՞ւմ, թե՞ հակադրություն

Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ռեսուրսների համադրո՞ւմ, թե՞ հակադրություն
13.04.2017 | 12:42

Երեկ, ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտին, Էդուարդ Շարմազանովը լակոնիկ ճեպազրույցի ժամանակ արել է հայտարարություն, որի խորքային վերլուծությունը, այդ հայտարարության և հենց այսօր սպասվող մեկ այլ իրադարձության համադրումն առայժմ չի արվել: Շարմազանովն ասել է, որ պատգանավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը նշանակվելու են պաշտպանության նախարարի տեղակալներ: Թվում է` արտառոց ոչինչ չկա, որովհետև հանրապետական երկու երիտասարդ պատգամավորներ, ովքեր ունեն պոտենցիալ, ակտիվ են եղել, սակայ նոր խորհրդարանում ցուցակային անցողիկության խնդիրներ ունեն, կուսակցության ղեկավարության կողմից գնահատվել ու անգործ չեն թողնվել:

Գուցե միայն այդպես էլ գնահատվեր, եթե խոսքը ՊՆ-ին չվերաբերեր, մի գերատեսչության, որը պետական համակարգում դե ֆակտո առանցքային դերակատարություն է ունեցել անկախության բոլոր տարիներին ու նաև դե յուրե առանձնահատուկ դերակատարություն է ունենալու 2018-ի ապրիլից հետո, երբ ամբողջ ծավալով կգործեն սահմանադրական փոփոխությունները: Բացի այդ, Զաքարյանն ու Դավթյանը գործուղվում են մարդու մոտ, ով պետակսն համակարգում ամենավստահելին է Սերժ Սարգսյանի համար: Այնքան վստահելի, որ մի քանի ամսվա կուսակցական լինելով, գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը: Կա վարկած, որ եթե Սերժ Սարգսյանը 2018-ին, այնուամենայնիվ, հեռանա իշխանությունից, ապա այն թողնելու է հենց Վիգեն Սարգսյանին: Շարմազանովի ասած կադրային նշանակումները տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ` ուժեղացնով ՊՆ նախարարի քաղաքական «թիկունքը»: Սա գործող նախագահին պետք է թե՛ այն պարագայում, եթե որոշի ինքը մնալ իշխանության ղեկին, թե՛ այն պարագայում, եթե «ժառանգորդ» դարձնի Վիգեն Սարգսյանին:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ կառավարության նիստի այսօրվա օրակարգում է լինելու կառավարության և Հայաստանի ներդրողների ակումբի միջև փոխըմբռնման հուշագրի հարցը, որով ակումբը պատրաստվում է մասնակցել կառավարության ռազմավարական ծրագրերին և սեփական ներդրումներով կիսել դրանց ռիսկը, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, դիվերսիֆիկացնել ներդրումները, կատալիզատոր դառնալ արտաքին նոր ներդրումների համար: Փաստորեն, զուգահեռաբար, Կարեն Կարապետյանը, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ռեսուրսով, իշխանության մեջ ուժեղացնում է իր տնտեսաքաղաքական ներկայությունը, ինչը չի կարող այլ կերպ մեկնաբանվել, քան իշխանությունը վերցնելու հայտ:


Արդյո՞ք Վիգեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ռեսուրսների միաժամանակյա ուժեղացումը համաձայնեցված է և տեղի է ունենում, այսպես կոչված, միասնական խաղի շրջանակներում, թե՞ այդ ռեսուրսները հակադրվում են, ու արդեն այսօր մենք ականատեսն ենք ներհամակարգային խուլ պայքարի, որի թիրախն այն իշխանությունն է, որ ձևավորվելու է 2018-ի ապրիլից հետո: Որոշակի պատասխան այս հարցին գոյություն չունի, մանավանդ, «ինֆորմացիոն պատերազմի» դրսևորումներ կան նաև նոր ԱԺ-ի ղեկավարության ձևավորման շուրջ: Պատահական չէ, որ ոմանք նոր խորհրդարանի խոսնակ «նշանակում» են Սամվել Կարապետյանի եղբորը, մյուսները` Էդուարդ Շարմազանովին: Իշխանության համար պայքարը սկսված է, որի տարբեր փուլերում մենք կտեսնենք թե՛ կոմպրոմիսներ, թե՛ ներհամակարգային «պատերազմներ»:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ