ԱՄՆ ռազմաօդային ուժերը չլիցքավորված ջերմամիջուկային B61-12 ռումբ են փորձարկել՝ նետելով այն F-16C կործանիչից։ Փորձարկումը կատարվել է Նևադայի զորակայանում՝ հայտնել են ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությունում: Փորձարկման նպատակը եղել է զինամթերքի փոխադրման ինքնաթիռի կարողությունն ու արկի ոչ միջուկային բաղադրիչների գործառության ստուգումը։ B61 միջուկային ռումբը մշակվել է 1963-ին։ Ներկա մոդիֆիկացիան 12-րդն է։
Հաջողության դեպքում, ռումբը կփոխարինի Եվրոպայի բազաների զինամթերքի մոդիֆիկացիաները։ B61-12-ի սերիական արտադրությունը պետք է սկսվի 2020-ին։