«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Խաչատուրովի Հայաստանից հեռանալն է լավը

Խաչատուրովի Հայաստանից հեռանալն է լավը
15.04.2017 | 18:40

Մեկ ու կես տարվա ձգձգումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Հայաստանի ներկայացուցչի նշանակումը պարբերաբար ձգձգվում էր ՀԱՊԿ-ում կոնսենսուսի բացակայության պատճառով: Ընդդիմանում էին Նազարբաևն ու Լուկաշենկոն, և այնքան էլ ակնհայտ չէր՝ Ղազախստանի և Բելառուսի նախագաների դեմարշն ուղղված էր Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի դեմ: Ամենայն հավանականությամբ, երկու գործոնն էլ դեր ունեցել են:

Այս համատեքստում` Խաչատուրովի երեկվա նշանակումն ավելի շատ հարցեր է ծնում, քան վերջակետ դնում այս խորհրդավոր գործընթացում: Մասնավորապես, արդյո՞ք նախորդ դեպքերում Հայաստանը դարձյալ Խաչատուրովին է առաջարկել, թե՞ ՀԱՊԿ-ում դեմ են եղել, օրինակ, գեներալ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությանը, սակայն խանդավառված են Խաչատուրովի նշանակմամբ, որովհետև նա շատ լավ է ընդունվում ռուսական շրջանակներում: Չմոռանանք, որ մեկ տարի առաջ` քառօրյա պատերազմի օրերին, երբ իրավիճակը բեկվել էր, և մեր զինուժն անցել էր հակահարձակման, հենց Հայաստանի գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը Մոսկվայում հրադադար կնքեց Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: Ասում են` հրադադարի այդ նախաձեռնությունը ծնված է եղել Մոսկվայում և միտված է եղել հայկական ուժերի առաջխաղացման կանխմանը: Համենայնդեպս, հրադադարից ամիսներ անց Սերժ Սարգսայնը մի հարցազրույցում անկեղծ ասել է. «Ես չգիտեմ իհարկե, թե մանրամասն ինչ են խոսել այնտեղ»:


Մի այլ ասպեկտ էլ կա, որ այս պահին շահեկան չի դարձնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Դա Ռուսաստան-Արևմուտք նոր հակադրությունն է, որում, անշուշտ, ՀԱՊԿ-ն օգտագործվելու է որպես «ռուսական մահակ»: Բնականաբար, անցանկալի է, որ Հայաստանը, անգամ իր ներկայացուցչի դեմքով, հայտնվի այս դիմականության առաջին գծում:


Մյուս կողմից, ուրախալի է, որ Խաչարուրովը` կոռումպացված պաշտոնյայի այդ կերպարը, հեռանում է Հայաստանից` հնարավորություն տալով, որպեսզի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվի ավելի կրեատիվ պաշտոնյա:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ